Երեկ ամփոփվել են հայոց լեզու և գրականություն միասնական քննությունների արդյունքները, գրում է «Երկիր» օրաթերթը:
Միջին գնահատականը կազմել է 12,8 միավոր, 20 միավոր ստացող չկա: Դրական միավորի շեմը (8 բալ) չի հաղթահարել 25 դիմորդ: Բոլոր այն դիմորդները, ովքեր չէին հասցրել քննական կարգով սահմանված ժամկետում իրենց գործերը հանձնել բուհերի ընդունող հանձնաժողովներ`նրանց դիմումի համաձայն` ԳԹԿ տնօրեն Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել կառավարություն, և կառավարությունը դրական պատասխան է տվել:
Հիշեցնենք նաև, որ 2-րդ փուլի քննություններին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում է ԳԹԿ-ում`հունիսի 24-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում: