Չելյաբինսկի շրջանի մանկատների սաներին վատ վարքի համար որպես պատիժ ուղարկում են հոգեբուժարաններ և բուժում ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցներով, հայտնում է «Эхо Москвы» ռադիոկայանի կայքը:
Այս մասին հայտարարել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով պատասխանատու Մարգարիտա Պավլովան: Այս փաստն ապացուցվել է ստուգման արդյունքում, որն անցկացրել է Չելյաբինսկի շրջանի դատախազությունը: Մասնավորապես, դպրոցներից մեկի 15-ամյա աղջկան ուղարկել են շրջանային նարկոլոգիական կլինիկա այն պատճառով, որ նա բացակայել է դասից: Այնտեղ բժիշկները նրա պահվածքը ախտորոշել են որպես «թեթև կոգնիտիվ խանգարում» և բուժել նրան ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցով`ամենազինով: Նման միջոցներով, ինտերնատների մանկավարժներն ու ղեկավարությունը ազատվում են դժվար և խնդիրներ ստեղծող դեռահասներից:
«Եվ սա որակյալ դաստիարակչական աշխատանք տանելու փոխարեն»,-հայտարարել է Պավլովան: