Ռուսաստանի Քննչական կոմիտեի հետաքննչական վարչությունը մեղադրանք է առաջադրել ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի գործի հետ առնչություն ունեցող ևս երեք անձանց, որոնց թվում են պատգամավորի եղբայր Արտյոմ Եղիազարյանը, ինչպես նաև գործարարներ Մաքսիմ Կլոչինը և Վիտալի Գոգոխինը: Նրանք մեղադրվում են մեքենայությունների և դրամաշորթության մեջ, գրում է «Կոմերսանտը»:
Վերոնշյալ անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով, քանի որ նրանք երկրի սահմաններից դուրս են գտնվում: Մեղադրյալների փաստաբանի խոսքով, Արտյոմ Եղիազարյանը, ինչպես Աշոտը, ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում: Միաժամանակ, փաստաբանը նշում է, որ իր պաշտպանյալը իր գտնվելու վայրի մասին անմիջապես տեղեկացրել է հետաքննչական մարմիններին և պատրաստ է հանդիպել ցանկացած ժամանակ, բայց միայն ԱՄՆ-ի տարածքում:
Միաժամանակ, տեղեկություններ չկան Մաքսիմ Կլոչինի և Վիտալի Գոգոխիի գտնվելու վայրի մասին: