«Ադիդաս» հանրահայտ բրենդի սպորտային հագուստն կկարեն նաև Բաթումիում: Այս մասին հունիսի 8-ին հայտարարել է Աջարիայի կառավարության ղեկավար Լևան Վարշալոմիձեն:
Նրա խոսքով, համապատասխան տեքստիլային գործարանը մոտ ժամանակներս կկառուցվի Բաթումիում:
Ինչպես նշում է «Business Грузия»-ն, Adjara Textile ընկերությունը արդեն իսկ հագուստ է կարում մեկ այլ աշխարհահռչակ բրենդի`«Պումայի» համար: