Home / Հայաստան / ԱԼՄ-ի շենքում հյուրանոց կլինի

ԱԼՄ-ի շենքում հյուրանոց կլինի

Տիգրան Կարապետյանը վերջնականապես հույսը կտրել է «ԱԼՄ» հեռուստաընկերությունը վերաբացելու մտքից, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրասթերթը.

««ԱԼՄ հոլդինգի» նախագահ և Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը հաստատել է հեռուստաընկերության շենքը վաճառելու մասին լուրը. «Այո, այդ լուրը ճիշտ է, ես վաճառել եմ այդ շենքը, դա իմ սեփականությունն էր»: Հարցին, թե նոր սեփականատերը շենքն ինչ նպատակով է օգտագործելու, Կարապետիչը պատասխանել է, որ իր իմանալով հյուրանոց են կառուցելու: Խոսակցություններ կան, որ իշխանություններից, քաղաքականությունից և հայ ժողովրդից հիասթափված Կարապետիչը մտածում է նաև կուսակցության գրասենյակի շենքում տեղավորված «Դուպլեքս» մամուլի ակումբը լուծարելու մասին: Չնայած նրան, որ շրջապատը շարունակում է ոգևորել Կարապետիչին, որպեսզի նա դիմանա և մասնակցի ոչ միայն խորհրդարանական, այլև նախագահական ընտրություններին»: