ԱՄՆ ոստիկանությունը հետաքննում է կիրակի ամերիկյան Գլենդեյլի բանջարեղենի խանութում տեղի ունեցած գողության հանգամանքները: Հանցագործներին հաջողվել է մուտք գործել խանութ`տանիքի վրա կլոր անցք բացելով: Այս մասին տեղեկացնում է Glendale News-Press-ը:
Խանութի սեփականատերը`Արբի Ֆարուխյանցն ոստիկանությանը հայտնել է 5000 դոլարի կորստի մասին:
Ոստիկանության տվյալների համաձայն, գողերը անցք են բացել խանութի տանիքում, մտել պահեստ և լոգարան`մի քանի հազար դոլարի կանխիկ գումար տանելով: Իրավապահները ենթադրում են, որ գողերը ձեռքի սղոց են օգտագործվել:
Տեսահսկման սարքը ֆիքսել է առաստաղից թափվող բեկորները, սակայն տեսանյութում չեն երևում գողերը: