Home / Հայաստան / Ոստիկանը ինքնապաշտպանության նկատառումներով սպանել է իր որդուն

Ոստիկանը ինքնապաշտպանության նկատառումներով սպանել է իր որդուն

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ոստիկանության սպան կրակել է իր որդու վրա, որը դանակով հարձակվել է իր վրա: Այս մասին հաղորդում է Fox News լրատվականը:

Հունիսի 8-ին 17-ամյա Ստիվեն Շմիտցը որսորդական դանակով հարձակվել է իր հոր վրա, որից հետո հայրը` Էրիկ Շմիտցը, ատրճանակից կրակել և սպանել է նրան:

Ոստիկանը հարձակման հետևանքով ստացել է մարմնական մի քանի վնասվսծքներ, սակայն հասցրել է վերցնել ատրճանակը և կրակել:

Ըստ նախնական վարկածի` ոստիկանը ինքնապաշտպանության նկատառումներով է սպանել իր որդուն, իսկ թե ինչն է եղել հարձակման պատճառը, դեռևս հայտնի չէ:

Սակայն հայտնի է, որ երիտասարդ Շմիտցին վերջերս են դուրս գրել հոգեբուժարանից, քանի որ նա ինքնասպանություն գործելու հակումներ է ունեցել: