Ռուսաստանի Տուլա քաղաքում հարսանեկան ճաշկերույթի ժամանակ փեսայի մայրը ինքնասպան է եղել, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ներքին գործերի վարչության ներկայացուցչի խոսքով` հարսանիքի ընթացքում կինը վեր է կացել սեղանից և անձայն սկսել է խոհանոցային դանակով հարվածներ հասցնել ինքն իրեն:
Կնոջը փրկել չի հաջողվել: Նա մահացել է քաղաքային հիվանդանոցում`ստացված վնասվածքներից: Կնոջ արարքից ցնցված բարեկամներն ու հյուրերը չեն հասկացել, թե ինչն է ինքնասպանության պատճառ հանդիսացել:
Ինքնասպանության փաստի առնչությամբ ստուգումներ են իրականացվում, այդ թվում` փորձ է արվելու պարզել կնոջ հոգեկան հավասարակշռությունը: