Ռուսաստանի Ալթայի շրջանի Բիյսկ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է միջազգային հանցավոր խմբավորման, որի անդամ են եղել ադրբեջանցին, հայն ու ռուսը:
«Բիյսկի ռաբոչի» պարբերականը պարզել է, որ ձերբակալվածները մեկ տարվա ընթացքում թմրանյութերով էին ապահովում թմրամոլներին: Իրավապահները հանցագործներից 500 գրամ հերոին են առգրավել:
Հղում կատարելով պաշտոնական աղբյուրներին` պարբերականը հայտնում է, որ, ամենայն հավանականությամբ, ձերբակալվածներին հովանավորում էր «տեղի ադրբեջանական էլիտան»: