Հունիսի 11–ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովը աշխատանքային հանդիպում են անցկացրել Մոսկվայում:
Ինչպես հաղրոդում է ՀՀ ԱԳՆ-ն, քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները:
«Հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին կայանալիք հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ», – եզրափակում է ՀՀ ԱԳՆ մամուլի հաղորդագրությունը: