Հունիսի 11-ին և 12-ին կայացած Հայաստանի առաջնության 12-րդ տուրի հանդիպումները մի շարք անակնկալներ մատուցեցին:
Հայաստանի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Փյունիկը»պարտվեց Գյումրիի «Շիրակին» 0:2 հաշվով: «Իմպուլսը» չկարողացավ օգտվել երրորդ տեղում գտնվող «փյունիկցիների» սայթաքումից և կրճատել միավորների տարբերությունը: Դիլիջանցիները Երևանում պարտվեցին «Բանանցին» 1:2 հաշվով: Այս հանդիպումները տեղի ունեցան շաբաթ օրը, իսկ ահա կիրակի Հայաստանի առաջնությունը նոր առաջատար ունեցավ:
Մինչ 12-րդ տուրն առաջին տեղը զբաղեցնող «Ուլիսը» չկարողացավ հաղթել հետնապահին՝ «Արարատին»՝ 1:1: «Ուլիսի» անհաջողությունից օգտվեց Կապանի «Գանձասարը», որը Երևանում նվազագույն 1:0 հաշվով պարտության մատնեց Հայաստանի այս տարվա գավաթակրին՝ «Միկային»:
Այժմ «Գանձասարն» ունի 25 միավոր և 1 միավորով առաջ է անցել «Ուլիսից»:
Տեխնիկական արդյունքներ.
Հունիսի 11
«Շիրակ»-«Փյունիկ» 2:0 (1:0)
Իջևան, «Արնար» մարզադաշտ
Մրցավար` Գևորգ Եղոյան
Գոլերը` Անդրանիկ Բարիկյան, 30, Գևորգ Հովհաննիսյան, 72
«Բանանց»-«Իմպուլս» 2:1 (1:1)
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլերը` Բրունո Կորեա, 21, Արտակ Դաշյան, 51 («Բանանց»), Ռոման Հարկուշա, 42 («Իմպուլս»)
Հունիսի 12
Միկա»-«Գանձասար» 0:1 (0:0)
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Անդրանիկ Արսենյան
Գոլը` Անդրանիկ Սարգսյան, 90
«Արարատ»-«Ուլիս» 1:1 (1:1)
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Մանուկ Ֆահրադյան
Գոլերը` Գևորգ Կարապետյան, 44 («Արարատ»), Դավիթ Գրիգորյան, 17 («Ուլիս»)
Մրցաշարային աղյուսակ
Գանձասար 12, 25 միավոր
Ուլիս 12 խաղ, 24
Փյունիկ 12, 21
Իմպուլս 12, 17
Միկա 12, 15
Շիրակ 12, 12
Բանանց 12, 11
Արարատ 12, 6