Բահրեյնում ձերբակալել են հակակառավարական ակցիաների ժամանակ իշխանությունների դեմ ուղղված իր ստեղծագործություններն ընթերցող երիտասարդ բանաստեղծուհուն: Ռայաթ Քուրմեզիին մեկ տարվա ազատազրկման են դատապարտել, հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները:
Անվտանգության հատուկ դատարանը Ռայաթ Քուրմեզիին մեղադրել է ատելություն քարոզելու, ինչպես նաև թագավորին վիրավորանք հասցնելու մեջ: Բանաստեղծուհին Բահրեյնում առաջին կինն է, որին դատում է սովորաբար միապետությունից առավել մեծ ազատություններ պահանջող մարդկանց հարցերով զբաղվող տրիբունալը: Ինչպես պնդում է նրա ընտանիքը, իրենց դստերը ծեծի և խիստ հոգեբանական ճնշման են ենթարկել: