Home / Հայաստան / Ավրաամ Ռուսսո. «Ի՞նչ է, պետք է բղավե՞մ, որ հայ եմ»

Ավրաամ Ռուսսո. «Ի՞նչ է, պետք է բղավե՞մ, որ հայ եմ»

Ռուսաստանյան էստրադային երգիչ Ավրաամ Ռուսսոն առցանց ասուլիսի ժամանակ պատասխանել է «Комсомольская правда в Украине»-ի ընթերցողների հարցերին:

Օգտատեր GRETA-ն հետաքրքրվել է.

– Վերջերս, երբ Հայաստանում էիք, ասացիք, որ ծագումով հայ եք: Կցանկանայի իմանալ, ինչո՞ւ ձեր կենսագրության մեջ այդ մասին ոչինչ գրված չէ:

– Ինչպե՞ս թե գրված չէ: Ի՞նչ է, պետք է բղավե՞մ, որ հայ եմ: Նախևառաջ, ես ռուսաստանյան էստրադայի արտիստ եմ, ես չեմ թաքցնում իմ ծագումը:

Ես հիմնականում Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում եմ հանդես գալիս: Վերջին շրջանում հաճախ եմ թռչում Չինաստանի ուղղությամբ: Ռուսաստանյան կատարողների համար նոր շուկաներ են բացվել: Աշխարհում  շատ ռուսալեզու  ունկնդիրներ կան, այդ իսկ պատճառով մենք տարբեր երկրներում ենք ելույթ ունենում: Չինաստանում Վիտասին բոլորը գիտեն: Ինչ վերաբերում է Ամերիկային…ես այնտեղ ապրում եմ: Չեմ ցանկանում, որպեսզի մարդիկ մտածեն, որ այնտեղ ավելի լավ է, քան Ռուսաստանում: Երկու երկրներն  էլ իրենց դրական կողմերն ունեն: Ինձ համար իմ կարիեռան Ռուսաստանում է: Ամերիկայում ես ընտանիք ունեմ: Երկու երկրներն էլ սիրում եմ: Երբ Ռուսաստանում եմ, դա իմ տունն է, երբ Ամերիկայում եմ`ընտանիքիս հետ, դա իմ տունն է: Ես քամելիոնի պես հարմարվել եմ երկրներին: