Երկու տարի առաջ մահացած իսրայելուհի Կերեն Այեշը տղա է ունեցել: Ինչպես հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները, Կերեն Այեշ և Նիսիմ Այեշ ամուսնական զույգը ամուլությունը բուժող ծրագրի շրջանակներում մի քանի սաղմեր էին սառեցնել հետագա բեղմնավորման համար մինչ կնոջ մոտ քաղցկեղ հայտնաբերվելը: Մահից առաջ Կերենը խնդրել է ամուսնուն օգտագործել իրենց սաղմերը` երեխա լույս աշխարհ բերելու համար:
«Եդիոտ Ախրոնոտ» պարբերականը հետևում է Այեշ ընտանիքի պատմությանը վերջին երկու տարիների ընթացքում: Պարբերականը հայտնում է, որ իր մահից մի քանի օր առաջ 35-ամյա Կերենը փաստաթուղթ է ստորագրել, որը թույլ է տալիս Նիսիմին ինքնուրույն որոշել սաղմերի ճակատագիրը:
Սգից դուրս գալուց հետո Նիսիմը փաստաբանի միջոցով դիմել է առողջապահության նախարարություն իրենց սառեցրած սաղմերը վերադարձնելու նպատակով,սակայն մերժում է ստացել: Միայն պարբերականի միջամտությամբ նախարարության պաշտոնյաները համաձայնել են Նիսիմին փոխանցել սաղմերը, բայց այն դեպքում, եթե դրանք օգտագործվեն Իսրայելի տարածքից դուրս:
Հրապարակման մեջ նշվում է, որ այդ սամանափակումը պայմանավորված է նրանով, որ իսրայելական օրենքների համաձայն, սաղմի տեղափոխումը փոխնակ մոր արգանդ անհրաժեշտ է իրականացնել միայն զույգի երկու անդամների համաձայնությամբ: Քանի որ Կերենն արդեն մահացել էր, անհնար էր ստանալ նրա համաձայնությունը:
Նիսիմը փոխնակ մայր է գտել ԱՄՆ-ում: Տղան լույս աշխարհ է եկել Շավուոթ հրեական տոնի վերջին օրը: Հայրը պատմել է, որ երեխան նման է իրեն և իր մորը: