Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Մեդվեդևն ավելի երկար է պարում

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Մեդվեդևն ավելի երկար է պարում

Երկու ամիս առաջ YouTube-ում հայտնված տեսանյութը, որում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարում է 80-90-ականներին հայտնի «Կոմբինացիա» խմբի American Boy երգի ներքո, այժմ ավելի երկար տարբերակով տարածվել է համացանցում: Նոր տեսանյութում Մեդվեդևը պարում է նաև «Կոմբինացիա» խմբի «Քսյուշա» երգի տակ:

Նշենք, որ նախորդ տեսանյութը 52 վայրկյան տևողություն ուներ, մինչդեռ նորի տևողությունը 7 րոպե է:

Տեղադրված առաջին տեսանյութից հետո Մեդվեդևն այն մեկնաբանել էր «Թվիթերի» իր միկրոբլոգում. «Մի տարի առաջ կուրսեցիներիս հետ տժժում էինք: Պարեր, երաժշտություն` անցյալին համապատասխան»:

Տեսանյութում Մեդվեդևի հետ պարում է նաև հայտնի ռուսաստանյան շոումեն Գարիկ Մարտիրոսյանը: