Home / Հայաստան / Քադաֆին շախմատ է խաղացել ՖԻԴԵ-ի նախագահի հետ և պատմել, որ չի լքի Լիբիան

Քադաֆին շախմատ է խաղացել ՖԻԴԵ-ի նախագահի հետ և պատմել, որ չի լքի Լիբիան

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը կիրակի Տրիպոլիում հանդիպել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ:

«Հանդիպումը շարունակվում էր շուրջ երկու ժամ, մենք Քադաֆիի հետ շախմատ խաղացինք: Հանդիպումը ոչ թե ինչ-որ բունկերում էր տեղի ունենում, այլ Լիբիայի մայրաքաղաքում տեղակայված վարչական հաստատություններից մեկում»,- Իլյումժինովի խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքսը»:

«Քադաֆին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել Լիբիան, և նշել, որ այն իր հայրենիքն ու հողն է, որտեղ զոհվել են իր թոռներն ու զավակները: Նա նաև ասել է, որ չի հասկանում, թե որ պաշտոնը պետք է թողնի. «Ես վարչպետ կամ նախագահ չեմ և ոչ էլ թագավոր: Ես Լիբիայում ոչ մի պաշտոն չեմ զբաղեցրել և չունեմ պաշտոն, որը պետք է թողնեմ»,- Քադաֆիի խոսքերն է հաղորդել  Իլյումժինովը: