Facebook սոցիալական կայքի օգտատերերի քանակի ավելացման աճը կտրուկ դանդաղել է: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ ցուցանիշները բացասական դինամիկա ունեն, գրում է Inside Facebook բլոգը:
2011 թվականի ապրիլին սոցիալական կայքում 13,9 միլիոն նոր օգտատերեր են հայտնվել, մայիսին` 11,8 միլիոն: Այս ցուցանիշները զգալիորեն զիջում են Facebook-ի նախորդ ամիսների ցուցանիշներին` ամեն ամիս` 20 միլիոն նոր օգտատեր:
Համաձայն վիճակագրության, Facebook-ի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Նորվեգիայում և Ռուսաստանում: ԱՄՆ-ում սոցիալական կայքը լքել են 6 միլիոն օգտատերեր, Ռուսաստանում` մոտ 100 հազար:
Inside Facebook-ի հեղինակները նշում են, որ սոցիալական կայքում գրանցվող օգտատերերի աճի անկումը հիմնականում սկսվում է այն ժամանակ, երբ նրա անդամ են դառնում կոնկրետ պետության համացանցի օգտատերերի 50 տոկոսը: Այդ ամենը փոխհատուցվում է նոր տարածաշրջանների ընդգրկման շնորհիվ: Տվյալների համաձայն, մայիսին և հունիսին Facebook-ը ավելի ակտիվ աճ է գրանցել Մեքսիկայում, Բրազիլիայում, Ինդոնեզիայում, Հնդկաստանունմ միաժամանակ, վերջին տարվա ընթացքում առաջատարներ են Բրազիլիան և Ռուսաստանը: