Saudi Arabian Airlines ավիաընկերության նախկին մենեջեր Աբդուլա Էլ Բուբուն, Rotana հեռուստաալիքի եթերում մեղադրել է ընկերության ղեկավարությանը ուղևորների առողջությունը վտանգի ենթարկող հիգիենայի կանոնների մի շարք խախտումների մեջ:
Էլ Բուբուն հայտարարել է, որ չնայած բազմաթիվ նախազգուշացումներին, Saudi Arabian Airlines-ը շարունակում է «վարակված տավար միս» ներմուծել Թունիսից: Դեռ ավելին, տավարի մսի փոխարեն ընկերությունն իր ուղևորներին երբեմն ավանակի միս է մատուցում, որը նույնպես բերվում է Թունիսից:
Էլ-Բուբուն իրականացվող գործողությունները կապում է ընկերության ղեկավարության մեջ գոյություն ունեցող «ոչ սաուդյան տարրերով»: