«Ի՞նչ պիտի աներ մեծամասնությունը, եթե որպես օրինակ չկարողանար վկայակոչել Ադրբեջանը»,-նման հարցադրում է արել Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Գիորգի Թարգամաձեն Վրաստանում մսի գնի կտրուկ աճի կապակցությամբ տարվող բանավեճի ընթացքում, երբ մեծամասնության առաջնորդ Պյոտր Ցիսկարիշվիլին խորհուրդ է տվել Թարգամաձեին հետաքրքրվել` ինչ արժե միսն Ադրբեջանում:
«Ըստ էության, ի՞նչ կլիներ Պյոտրի հետ, եթե չլիներ Ադրբեջանը: Ադրբեջանը վատը չէ, բայց այդ նույն Ադրբեջանում շատ ուրիշ բաներ ավելի էժան են: Այդ դեպքում գնացեք ու էժանացրեք նավթի գինը»,- հայտարարել է Թարգամաձեն:
Մսի գնի աճը և այդ աճը խթանող պատճառներն այսօր քննարկվել են խորհրդարանի նիստի ժամանակ, ինչը վերաճել է վրացական ընդդիմության և իշխանության միջև բավական սուր վեճի: