Home / Հայաստան / Իրավապաշտպանները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին չխլել մարդկանց սեփականությունը

Իրավապաշտպանները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին չխլել մարդկանց սեփականությունը

Ադրբեջանական իշխանությունները պետք է անհապաղ դադարեցնեն «գեղեցկացում» անվան տակ մայրաքաղաք Բաքվում իրականացվող մարդկանց ապօրինի վտարումներն ու տների վերացումը, ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կողմից երեկ տարածված հայտարարության մեջ:

Հունիսի 10-ին Իլհամ Ալիևին և Բաքվի քաղաքապետի գրասենյակին ուղղված նամակաում Human Rights Watch-ը կոչ է արել նախագահին կանխել Բաքվի քաղաքապետի կողմից իրականացվող գործողությունները, որոնք ուղղված են քաղաքի կենտրոնում հարյուրավոր տների վերացմանն ու ապօրինի կառուցապատմանը:

«Երկամյա քանդման արշավը հարյուրավոր կամ, միգուցե, հազարավոր մարդկանց թողել է առանց սեփականության և բնակարանների և հանգեցրել մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարմանը», – ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Իրավապաշտպանները նշում են, որ իշխանությունները պետք է փոխհատուցում վճարեն արդեն իսկ իրենց տներից վտարված մարդկանց: