Երեկ Արարատի մարզի սահմանամերձ գյուղերից մեկի խմելու և կենցաղային օգտագործման ջրի հսկիչը գյուղացիներին զգուշացրել է, թե «Ջուր հավաքեք-պահեք, մեկ շաբաթ ջուր չի լինելու: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հողերն են ջրելու», գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Այն, որ ոռոգման ջրերը հողի համար առավել սննդարար են, քան աղբյուրինը, բոլորին է հայտնի: Սակայն, երբ Աբրահամյանի մարդիկ ընտրել են երկրորդ տարբերակը կամ երկուսը միասին, խոսում է այն մասին, որ գյուղնախարարության հեքիաթներին հակառակ`մարզում ջրի ոռոգման խնդիր կա: Ի դեպ, հսկիչը «մխիթարել է», թե իրենք մենակ չեն`հարակից երկու գյուղերը ևս բախտակից են: Գյուղում, որտեղ գյուղացիներին զգուշացվել է, շաբաթական 2, լավագույն դեպքում 3 անգամ են ջուր տալիս, այն էլ մի քանի ժամով, մինչդեռ Աբրահամյանի ծննդավայրում`Մխչյանում, շուրջօրյա ջրամատակարարումն ապահովված է»: