Home / Հայաստան / Տան տերը ստիպել է սպասուհուն մեխեր կուլ տալ

Տան տերը ստիպել է սպասուհուն մեխեր կուլ տալ

Շրի Լանկայի իշխանությունները պահանջել են Լիբանանից հետաքննություն անցկացնել հարուստ լիբանանցիների տանն աշխատող իրենց երկրի քաղաքացի հանդիսացող կնոջ նկատմամբ կիրառված բռնության և կտտանքների փաստի վերաբերյալ:

Շրի Լանկայի աշխատանքի տեղավորման պետական բյուրոյի ներկայացուցիչը հաղորդել է, որ տերը ստիպել է Մալկանտխի անունով աղջկան մեխեր կուլ տալ: Դրանից հետո Մալկանտխին տեղափոխվել է հիվանդանոց:

Այժմ նա աշխատում է այլ լիբանանցու տանը և ցանկանում է մնալ երկրում մինչ պայմանագրի ավարտը: Այդուհանդերձ, Շրի Լանկայի իշխանությունները պահանջում են կնոջ նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի  առնչությամբ հետաքննություն անցկացնել: