Home / Հայաստան / Եհովայի վկաներին դահլիճ չտրամադրեցին. համաժողովը խափանվեց

Եհովայի վկաներին դահլիճ չտրամադրեցին. համաժողովը խափանվեց

Վանաձորում խափանվել է «Թող գա Աստծու Թագավորությունը» խորագրով համաժողովը, որը ցանկանում էր անցկացնել Եհովայի վկաներ կրոնական կազմակերպությունը: Այս մասին ասված է կազմակերպության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

«Համաժողովը սկսվելուց ընդամենը մի քանի ժամ աոաջ Երկաթուղայինների ակումբի դահլիճի տնօրենը տեղեկացրել է Եհովայի վկաներին, որ հրաժարվում է տրամադրել պայմանագրով վարձակալված դահլիճը, և այդպիսով խափանել է Վկաների համաժողովը։ Եհովայի վկաները ստիպված հեռացել են», – նշված է հաղորդագրության մեջ։

Հունիսի 10-12-ը ծրագրված համաժողովին ցանկություն էին հայտնել մասնակցել շուրջ 600 վկաներ:

Կազմակերպության ներկայացուցիչների հաղորդմամբ` համաժողովի բացման օրը տնօրենը տեղեկացրել է իրենց, որ հեռախոսազանգով ինչ-որ մեկն իրեն սպառնացել էր, որ կպայթեցնի դահլիճը, եթե այն տրամադրվի Եհովայի վկաներին։

«Չնայած Հայաստանի հանրապետությունում Եհովայի վկաների պետականորեն գրանցված կազմակերպության ներկայացուցիչների կողմից ոստիկանությանն ու մարզի պաշտոնյաներին ուղղված բողոքներին համաժողովը խափանվեց։ Եհովայի վկաների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Լոռու մազպետը հաստատեց, որ 2011թ. հունիսի 9-ին նա զանգահարել է դահլիճի տնօրենին և ասել, որ վերջինս հաշվի առնի Եհովայի վկաներին իր դահլիճր վարձակալությամբ տրամադրելու հետևանքները։ Այնուհետև նշեց, որ իր այդ խոսքերով նա սպառնալու միտում չի ունեցել, այլ պարզապես ցանկացել է զգուշացնել, որ գուցե Եհովայի վկաների նկատմամբ բռնարարքներ լինեն ոմն երիտասարդական խմբավորման անդամների կողմից։ Մարզպետը հանաձայնեց 2011թ. հունիսի 10-ին, ուրբաթ երեկոյան զանգահարել տնօրենին և տեղեկացնել, որ մարզպետարանր չի առարկուն համաժողովի կայացմանը։ Սակայն տնօրենն այդպես էլ չցանկացավ դահլիճը տրամադրել Եհովայի վկաներին։

Այս համաժողովի խափանումը հալածանքի ն կրոնական ազատության իրավունքից զրկելուն ուղղված այն գործողությունների շարունակությունն է, որոնք տեղի ունեցան 2010թ. ամռանը Վանաձորում, Գյումրիում և Երևանում, երբ համաժողովի անցկացման վայրերի տնօրենները ճնշման ներքո հրաժարվեցին կնքված պայմանագրերի կատարումից։ Տնօրենների մեծամասնությունը չափազանց վախեցած էր ճնշման աղբյուրը հայտնելու, սակայն նրանցից ոմանք նշել էին, որ իրենց այցելողներր իշխանության ներկայացուցիչներ էին, ովքեր նման գործողությունների դիմելու հրահանգ էին ստացել բարձրաստիճան պաշտոնյաներից», – ասված է հաղորդագրության մեջ։

Եհովայի վկաները նշում են նաև, որ 2010թ. հոկտեմբերի 8-ին իրենք գրավոր դիմել էին ՀՀ նախագահ Աերժ Աարգսյանին` «հարգանքով խնդրելով աջակցել առանց միջամտության ամենամյա կրոնական խաղաղ համաժողովներ անցկացնելու իրենց իրավունքի իրականացմանը և իրենց անունից տեղի իշխանությունների գործողություններին միջամտելով` պաշտպանել Հայաստանի հանրապետության Աահմանադրությամբ ն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված հավաքույթներ անցկացնելու իրենց իրավունքը»։ Epress.am-ի հարցմանն ի պատասխան` «Եհովաների վկաներ»կրոնական կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Հարությունյանը նշել է, որ ՀՀ նախագահից իրենք նամակի պատասխան մինչ օրս չեն ստացել: