Հունիսի 15-ին ավարտվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի վեցօրյա այցը Վրաստան:
Այսօր Հայաստանի պատվիրակությունը` Գարեգին Բ-ի գլխավորությամբ, կայցելի Նինոցմինդա, որտեղ հանդիպում կունենա տեղի բնակչության հետ, կլինի Խոջաբեգի Սուրբ Սարգիս եկեղեցում և Նինոցմինդայի Մանկան տանը:
Հայկական պատվիրակությունն այսօր կայցելի նաև Ցալկա, որտեղ հանդիսավոր ընդունելություն կկազմակերպվի Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների համար:
Ջավախքի տարածքում այս այցելությունների ընթացքում Հայ Կաթողիկոսին ուղեկցում է Վրաց պատրիարք Իլիա Երկրորդը: