«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության Երևան-Բաթումի-Երևան երթուղով ընթացող «Արմենիա» գնացքն այսօրվանից սկսել է գործել, իսկ երեքշաբթի և ուրբաթ օրերին գործելու է նաև Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սոցիալական գնացք:
Գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել Երևանի, Վանաձորի, Գյումրու և Արմավիրի կայարաններում միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ:
Ըստ ՀԿԵ վիճակագրական տվյալների, 2009 թվականին «Արմենիա» գնացքի ծառայություններից օգտվել են 16263 ուղևոր, իսկ 2010-ին 40304 ուղևոր: