Home / Հայաստան / Կարկուտը վնասել է պտղատու այգիները Վայոց ձորի մարզում

Կարկուտը վնասել է պտղատու այգիները Վայոց ձորի մարզում

Հունիսի 14-ին` ժամը 18.00-ից մինչև 18.15-ը տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Վայոց ձորի մարզի Ագարակաձորի գյուղի պտղատու այգիներն ու բանջարաբոստանային կուլտուրաները: Վնասի չափերը ճշտվում են:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ տեղացած կարկուտը վնասել էր ցանքատարածություններ և պտղատու այգիներ Արմավիրի, Արագածոտնի, Լոռու մարզերում: