Լիբիայի ասպտամբները մարտնչում են Մուամար Քադաֆիին սատարող ուժերի դեմ և փորձում են Միսուրատայից դեպի արևմուտք` մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ շարժվել, հայտնում է BBC-ն:
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Միսուրատայի և Տրիպոլիի միջև գտնվող Զլիտեն քաղաքի վրա թերթոններ են նետել` Քադաֆիին աջակցող զինվորականներին կոչ անելով լքել իրենց պաշտոնները: Թերթոններում պատկերված է Դաշինքի խորհրդանիշը, ինչպես նաև «Ապաչ» ուղղաթիռի ու այվող զրահամեքենաների պատկերներ:
Թերթոններում առկա տեքստում արաբերեն գրված է. «Ոչ մի տեղ չեք թաքնվի: Եթե շարունակեք սպառնալ խաղաղ բնակչությանը, կոչնչանաք»:
Այսօր նաև հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի օդային ուժերը նոր հարվածներ են հասցրել Տրիպոլիի ուղղությամբ: Ականատեսների խոսքով` քաղաքում ուժեղ պայթյուններ են լսվել: Հարձակման է ենթարկվել նաև երկրի կենտրոնական հատվածում գտնվող Էլ Ջուֆրա քաղաքը, ի դեպ, հարձակումների թիրախ են դարձել ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքացիական օբյեկտներ: