Շուրջ 20 տարի Շվարցնեգերների ընտանիքում աշխատած սպասուհին տվել է իր առաջին հարցազրույցը:
Ինչպես հայտնում է Hollywood Reporter-ը, Միլրեդ Պատրիսիա Բաենան հոգնել է իր և իր որդու մասին ամերիկյան պարբերականներում շրջանառվող ստահոդ լուրերից և որոշել է անձամբ ամեն ինչ պատմել:
Պատրիսիայի խոսքով`«Առնիի կինը արժանապատվորեն է ընդունել այն լուրը, որ իր փոքրիկ տղան` Ջոզեֆը, ով տարիներ շարունակ մեծացել է նրա սեփական երեխաների հետ, իրականում Շվարցնեգերի արտամուսնական զավակն է»:
Նա ոչ վտարել է տանից ամուսնու սիրուհուն, ոչ էլ վիճել նրա հետ:
«Նա շատ արժանապատվորեն էր իրեն պահում: Երբ ես նրան պատմեցի այդ մասին, Շրայվերը խնդրեց ինձ ոտքի կանգնել և մենք գրկախառնված մի քանի ժամ լաց եղանք: Մարիան շարունակաբար ասում էր, որ դա իմ մեղքը չէ, իսկ ես վստահեցնում էի, որ Առնին ոչնչում մեղավոր չէ: Բայց իրականում նման իրավիճակներում երկուսն էլ մեղավոր են լինում»,- պատմել է Պատրիսիան:
«Եթե ցանկանաս խոսել, ես միշտ կողքիդ կլինեմ»,- Պատրիսիային ասել է Մարիան:
Այս խոսքերն անհավանական ազդեցություն են թողել Պատրիսիայի վրա և նա սկսել է ավելի շատ սիրել ու հարգել Մարիային:
Շվարցնեգերի մասին նա նույնպես շատ ջերմ է խոսում, չնայած նրան, որ հայտնի դերասանի սենսացիոն հայտարարության պատճառով ստիպված է եղել մեկ ամիս փախչել լրագրողներից և անգամ փաստաբանների խումբ վարձել` իր անձնական կյանքը պաշտպանելու համար: