ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2011թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը՝ 12:00-ին տեղի կունենա բաց մրցույթ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գործադիր մարմնի՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար: Նախարարի մեկ այլ հրամանով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) գործադիր մարմնի՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար բաց մրցույթը տեղի կունենա 2011 թվականի սեպտեմբերի 3-ին, ժամը՝ 11:00-ին:
Ռեկտորներիի թափուր պաշտոնների համար բաց մրցույթին մասնակցելու հավակնորդների՝ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի ընդունելությունը կկատարվի 2011թվականի հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ, ժամը՝ 10:00-ից 13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից) նախարարության անձնակազմի կառավարման վարչությունում, հայտնում է ԿԳՆ կայքը: