Հակաալկոհոլային օրինագծի վերամշակման ՌԴ Պետդումայի աշխատանքային խումբն առաջարկել է արգելել գարեջրի վաճառքը գիշերային ժամերին: Նման հայտարարությամբ է հանդես եկել խմբի ղեկավար Վիկտոր Զվագելսկին, հայտնում է «Ինտերֆաքսը»: Նա նշել է, որ խորհրդարանում պատգամավորների առաջարկած փոփոխությունները դեռ չեն սատարվում:
2011 թվականի փետրվարի 22-ին առաջին ընթերցմամբ Պետդումայի կողմից ընդունված Ալկոհոլային արտադրանքի շրջանառության և վերահսկման մասին Օրենսդրական փոփոխությունների համաձայն` նախատեսվում էր արգելել ալկոհոլային խմիչքների վաճառքը երեկոյան ժամը 23:00-ից մինչ առավոտյան 08:00-ն: «Բայց մենք շարունակելու ենք պնդել, որպեսզի այս արգելքը գարեջրի վրա նույնպես տարածվի»,- հայտարարել է Զվագելսկին: