Կարսում ավարտվել են հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` ապամոնտաժվել են 24,5-մետրանոց հուշարձանի վերջին երկու մասերը: Այժմ աշխատանքներ են տարվում հիմքի ապամոնտաժման շուրջ: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև հունիսի 24-ը:
Հիշեցնենք, որ հուշարձանի ապամոնտաժման մասին որոշումը կայացվել էր դեռևս փետրվարին: Նման նախաձեռնությամբ էր հանդես եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կարս կատարած այցելության ժամանակ` հուշարձանը «հրեշավոր» անվանելով: