25-ամյա Քրիսթալ Հարիսը փոխել է Playboy ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հյու Հեֆների հետ ամուսնանալու մտադրությունը, հայտնում է AFP-ն:
2010 թվականի դեկտեմբերին իրենց նշանադրության մասին հայտարարած Հեֆները և Հարիսը պատրաստվում էին իրենց հարսանեկան արարողությունն անցկացնել հունիսի 18-ին: Սակայն հունիսի 14-ին Twitter-ի իր միկրոբլգում Հեֆները հաղորդել է, որ հարսանիքը չի կայանա: «Քրիսթալը մտափոխվել է»,- գրել է Հեֆները` չմանրամասնելով պատճառները:
Իր հերթին, TMZ.com-ը հայտնում է, որ անցյալ հանգստյան օրերին զույգի միջև բուռն վիճաբանություն է եղել: Վեճից հետո Քրիստալ Հարիսը լքել է Հեֆների առանձնատունը, որտեղ ապրում էր 2009 թվականից: