Ադրբեջանի բանակում երկու մահվան դեպք է գրանցվել, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
Թովուզի շրջանի զորամասերից մեկում զինվորը սպանել է իր զինակցին դիպուկային հրացանից իրենց մեջ ծագած վեճի պատճառով:
Մեկ այլ միջդեպ է տեղի ունեցել Ագստաֆինի շրջանի զորամասերից մեկում, որտեղ կրտսեր սերժանտը, առանց պետական համարանիշերի մոտոցիկլետի ղեկը կորցնելով, շուռ է եկել: Զինծառայողը տեղում մահացել է:
Հաղորդվում է, որ երկու դեպքերն էլ տեղի են ունեցել հունիսի 16-ին: