«Կենդանիների Պաշտպանության Կենտրոն» հասարակական կազմակերպությունը հունիսի 18-ին, ժամը 19:00–20:00-ը Ազատության հրապարակում կազմակերպում է մանկական նկարչական միջոցառում, որը կոչվում է «Իմ սիրելի կենդանին»:
Երեխաները կնկարեն գունավոր կավիճներով գետնին, կամ գունավոր մատիտներով թղթերի վրա:
«Եկեք ամբողջ Ազատության հրապարակը լցնենք մեր սիրելի կենդանիներով»,- կոչ են անում կազմակերպիչները և նշում, որ միջոցառմանը կարող են մասնակցել 1-ից մինչև 100 տարեկան բոլոր երեխաները: