“SOAD has no genre SOAD is the genre” վերնագրով ստորագրահավաք է սկսվել Հայաստանում, որով նախաձեռնողները ցանականում են System of a Down խմբի անդամներին հրավիրել Հայաստան:
«SOAD-ի անդամները բազմիցս նշել են, որ ուզում են համերգով հանդես գալ Հայաստանում, բայց սկզբում տեխնիկական խոչընդոտները, այնուհետև խմբի պառակտումը պատճառ հանդիսացավ, որ համերգը չկայանա: Այժմ SOAD-ը կրկին միավորվել է և սկսել է 2011 թվականի մեծ շրջագայությունը: Ոչ պաշտոնական տվյալներով` նրանք գալու են Հայաստան, բայց, հնարավոր է, դա տեղի ունենա ավելի ուշ` 2015 թվականին: Մենք այժմ հնարավորություն ունենք Սերժ Թանկյանի եղբոր շնորհիվ փոխանցել SOAD-ին մեր խնդրանքը ստորագրությունների տեսքով և վայելել նրանց առաջին համերգը Հայաստանում 2011 թվին»,- ասված է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ: