Home / Հայաստան / «Տանը կենդանի մնացած ո՞վ կա». Մոսկվայում հարցնում է Օբաման

«Տանը կենդանի մնացած ո՞վ կա». Մոսկվայում հարցնում է Օբաման

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Սադովոյե կոլցո» հատվածում անհայտ անձինք գովազդային պաստառ են տեղադրել, որը հայտնի մոդել Նաոմի Քեմփբելի գովազգային ազդի կրկնօրինակն է:

Սևամորթ մոդելի փոխարեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է: Պաստառի վրա առկա գրությունը նույնպես փոխված է: եթե Քեմփբելը գովազդում էր «Գունավորի լեգենդը» (նկատի ունի Ցվետնոյ բուլվարը), ապա Օբաման` «Լիբիայի լեգենդը», որը պարբերաբար ռմբակոծման են ենթարկում ամերիկյան և եվրոպական զինված ուժերը` հետապնդելով Մուամար Քադաֆիին:

«Իսկ տանը կենդանի մնացած ո՞վ կա»,- պաստառի վրայից հարցնում է Օբաման: