Ամերիկյան Լաս Վեգասում կիրակի կայացել է «Միսս ԱՄՆ-2011» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, որի արդյունքում ԱՄՆ-ի ամենագեղեցիկ աղջիկ է ճանաչվել 21-ամյա մոդել Ալիսա Կամպանելլան` Կալիֆորնիայից, հայտնում է Reuters-ը: Հենց նա կներկայացնի ԱՄՆ-ն «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթին, որը տեղի կունենա աշնանը Բրազիլիայում:
Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Միսս Թենեսին», երրորդը` «Միսս Ալաբաման»:
Կամպանելլան մեկ տարի կապրի Նյու Յորքում գտնվող առանձին բնակարանում, կօգտվի փիառ խմբի ծառայություններից և երկու տարի կուսանի կինոարվեստի ակադեմիայում, հայտնում է newsru.com-ը: Այս ամենը ապահովում է NBC հեռուստաալիքը և միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով առաջիկայում ծրագրում է առաջադրել իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: