Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի ինտիմ հարաբերությունները կանանց հետ ընկել են iPhone-ում և iPad-ում ընդգրկված նոր խաղի հիմքում:
Ըստ La Stampa-ի` խաղը ստեղծվել է AppyMob ընկերությունում և մի քանի ամիս առաջ վաճառքի է հանվել 79 եվրոցենտով:
Բերլուսկոնիի հարաբերությունների մոտիվներով ստեղծված խաղը Angry Birds (Զայրացած ծտեր) ոճի մեջ է և կոչվում է Angry Bunga (Bunga տերմինը սկսեց ակտիվորեն շրջանառվել ԶԼՄ-ներում, երբ այն արտաբերեց Բերլուսկոնիի հետ սեռական հարաբերություններ ունեցած մարոկանուհի Քարիմա –էլ Մարուգը` Ռուբի կեղծանվամբ):
Խաղի գլխավոր հերոսը ինքը` Սիլվիո Բերլուսկոնին է: Նրա թշնամիների դերում հանդես են գալիս դատավորները, որոնց նա պետք է չեզոքացնի` նրանց վրա մրգեր և բանջարեղեն նետելով: Բացի դատավորներից, Angry Bunga-ում նաև կան վանդակում նստած աղջիկներ: Նրանց ազատելու համար Բերկլուսկոնին փող պետք է նետի նրանց ուղղությամբ:
Երբ Բերլուսկոնիին հաջողվում է մրգով կամ բանջարեղենով դիպուկ հարվածել դատավորին, վերջինս անհետանում է, իսկ եթե կարողանում է դիպչել վանդակին, դրանում նստած աղջիկը հանում է զգեստը և վարչապետին օդային համբույր ուղարկում: Երբ քաղաքական գործիչը աղջիկների վանդակի կողմ բավականաչափ գումար է նետում, աղջիկը ազատություն է ստանում: