Մայիսի 27-ից սկսված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ հունիսի 17-ի դրությամբ արդեն ազատ են արձակվել 466 դատապարտյալ, հաղորդում է Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:
Նշենք, որ այդ ընթացքում կրճատվել է 70 դատապարտյալի պատժաչափը:
Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.
«Նուբարաշեն» – ազատ է արձակվել 56-ը, կրճատում 4,
«Էրեբունի» – ազատ է արձակվել 109-ը, կրճատում 8,
«Վարդաշեն» – ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1,
«Դատապարտյալների հիվանդանոց» – ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3,
«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),
«Արթիկ» – ազատ է արձակվել 44-ը, կրճատում 3,
«Վանաձոր» – ազատ է արձակվել 17-ը, կրճատում 8
«Սևան» – ազատ է արձակվել 56-ը,
«Հրազդան» – ազատ է արձակվել 24-ը,
«Աբովյան» – ազատ է արձակվել 2-ը, կրճատում 12,
«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9,
«Կոշ» – ազատ է արձակվել 90-ը, կրճատում 22: