Անգլիկանյան եկեղեցին Հավասարության ակտ է մշակել, որի համաձայն կրոնական միավորման հոգևոր սպասավորներ կարող են դառնալ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք:
Ինչպես հայտնել է Բրիտանիայի National Secular Society հասարակական կազմակերպության ղեկավար Քեյթ Պորտեուս Վուդը, Քենտերբերյան արքեպիսկոպոս Ռոուեն Ուիլյամսի համապատասխան որոշումը ընդունվել է ընթացիկ տարվա հունիսի 20-ին:
Սույն որոշումը թույլ է տալիս այն միասեռականներին, ովքեր ընտանիք չեն կազմում և սեռական հարաբերություններ չեն ունենում, աշխատել որպես հոգևորական և անգամ եպիսկոպոս դառնալ:
Անգլիկանյան եկեղեցու ղեկավարի կողմից Հավասարության Ակտի ստորագրումից հետո, փաստաթուղթն ուղարկվելու է երկեղեցու Գերագույն Սինոդ`վերջնական հաստատման համար, հայտնում է MIGnews.com-ը: