հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ղարաբաղի հայերին կոչ են անում սատարել Իլհամ Ալիևին

Ղարաբաղի հայերին կոչ են անում սատարել Իլհամ Ալիևին

Մինչ 1992 թվականը Լեռնային Ղարաբաղում ապրած հայերը և նրանց երեխաները կարող են անձնագիր ստանալ և դառնալ Ադրբեջանի քաղաքացի: Այս մասին լրագրողներին հայտնել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միության ղեկավար Բայրամ Սաֆարովը:

«Եթե ի սկզբանե Լեռնային Ղարաբաղում ապրած հայերը հարգանքով վերաբերվեն ադրբեջանական օրենքներին, նրանք նույնպես կկարողանան դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ: Ես վստահ եմ, որ հասարակ հայերը սպասում են այն օրվան, երբ մենք այնտեղ կվերադառնանք»,- ասել է Սաֆարովը:

Սաֆարովը կոչ է արել հայերին, ովքեր երբևէ Ադրբեջանի քաղաքացի են եղել, սատարել Իլհամ Ալիևի քաղաքականությանը: