Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մեկնարկել է Վրաստանի տուրիստական վայրերը գովազդող մարկետինգային ծրագիրը: Ծրագրի շրջանակներում հատուկ խումբն արդեն շրջել է Հայաստանում և Ադրբեջանում:
Վրաստանի նկարներով և գրառումներով պատված ավտոբուսը կանգնել է Երևանի և Բաքվի մարդաշատ վայրերում և բոլոր հետաքրքրված մարդականց տեղեկություններ հաղորդել երկրի տուրիստական հնարավորությունների մասին:
Ավտոբուսի հաջորդ կանգառը Վարշավան է, իսկ հուլիսի սկզբին այն կլինի Ռիգայում և Կիևում, հայտնում է Georgia Online-ը: