ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լավ տրամադրությամբ և կառուցողական խոսակցություն վարելու ակնկալիքով է մեկնում Կազան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման: Այս մասին երկրի ղեկավարը հայտարարարել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում իր ելույթին հետևած հարցուպատասխանի ժամանակ:
Սարգսյանի խոսքով` ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմնական սկբունքների վերջնական տարբերակը սեղանին է և այդ փաստաթուղթը հնարվորություն է տալիս ձեռնամուխ լինելու հիմնական պայմանագրի ստորագրմանը:
«Այնպես որ, եթե մենք հանդիպենք կառուցողական մոտեցմամբ, եթե ադրբեջանական կողմը լրացուցիչ նոր առաջարկներով հանդես չգա, ես կարծում եմ, որ կարող ենք ակնկալել դրական արդյունքներ», – հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա հունիսի 24-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ: