Տուլայում ավարտվել է նախկինում բազմիցս դատապարտված Կոսայա Գորա գյուղի 53-ամյա բնակչի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննությունը: Վերջինս մեղադրվում է «սպանության, սպանության սպառնալիքի, ինչպես նաև հրազենի ապօրինի պահպանման և օգտագործման մեջ»:
Ըստ հետաքննության վարկածի` 2011-ի մարտի 7-ին Կոսայա Գորա գյուղի տանը հանցագործը, զայրանալով մեկ հարկ ներքև գտնվող տանից վերանորոգման պատճառով տարածվող աղմուկից, իջել է հարևանների տուն և ապօրինի զենքից կրակ արձակել Հայաստանի քաղաքացու վրա:
Հանցագործության իրագործումից հետո մեղադրյալը, սպառնալիքներ հնչեցնելով բնակարանում ապրող հայի հասցեին, ևս մեկ կրակ է արձակել:
Մեղադրյալը կալանքի տակ է գտնվում: