ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջիկա նախագահական ընտրություններում իր ռուսաստանյան գործընկեր Դմիտրի Մեդվեդևի աջակցությանն էր արժանացել, սակայն այս քայլը կարող է չար խաղ խաղալ նրա հետ: Ամերիկյան ԶԼՄ-ները չեն գնահատել ՌԴ նախագահի ջանքերը և նշել են, որ Օբաման դեռ չի պատրաստվում Մեդվեդևի ծառայությանը համապատասխան ծառայությամբ պատասխանել, գրում է InoPressa-ն:
Հիշեցնենք, որ բրիտանական Financial Times-ի հետ զրույցում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուս-ամերիկյան փոխհարաբերությունների բարելավումը Բարաք Օբամայի արժանիքն էր համարել և նշել, որ կցանկանար կրկին Օբամային նախագահի պաշտոնում տեսնել.
«Կարող եմ ձեզ ուղիղ ասել, ես ավելի շատ կցանկանայի, որ հենց Բարաք Օբաման երկրորդ անգամ ընտրվեր ԱՄՆ նախագահի պաշտոնում, քան ցանկացած այլ մարդ»:
Ամերիկյան լրագրողները չեն կարծում, որ Օբաման Մեդվեդևին նույն հաճոյախոսություններով կպատասխանի Մեդվեդևին ընտրությունների նախաշեմին: AFP-ի թղթակիցը Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջեյ Քարնիին հարցրել է, թե արդյոք Օբաման նույն ծառայությունը կմատուցի Մեդվեդևին և կսատարի ՌԴ-ի իր գործընկերոջը, ինչին ի պատասխան քաղաքական գործիչն ասել է. «Ոչինչ չեմ կարող ասել: Դա լավ է: Դա խելամիտ է: Ես նրան չեմ հարցրել»: