Ռուսաստանի Պետդումայի վերին պալատը հունիսի 22-ին վավերացրել է Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին 1995թ. ստորագրված պայմանագրի ժամկետի երկարաձգման արձանագրությունը:
Հունիսի 21-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ԱՊՀ երկրների հետ ռազմական համագործակցության վարչության պետ, գնդապետ Անդրեյ Գուսևը հայտնել է սենատորներին, որ ռուսական ռազմակայանը կանցնի բրիգադային համակարգի, ինչը նրա խոսքով, չի խախտում ռազմական պատրաստականությունը: Այժմ դրա թվաքանակը կազմում է 4 հազար 245 մարդ, որոնցից 370-ը զինվորականներ են, 500-ը`քաղաքացիական մասնագետներ:
Սենատորների այն հարցին, թե դեպի ուր են վերատեղակայվելու ավելցուկային զենքն ու ռազմական տեխնիկան, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը պատասխանել է, որ դրանք անհատույց փոխանցվելու են Հայաստանի զինված ուժերին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև պայմանագիրը, որի համաձայն ռուսական ռազմակայանը 25 տարով տեղակայվելու էր Հայաստանում, ստորագրվել է 1995թ. մարտի 16-ին: Այժմ պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 49 տարի 2010 թվականին:
Ռազմակայանը նախատեսված է խաղաղարար գործողությունների համար և անհրաժեշտության դեպքում պետք է ապահովի Հայաստանի անվտանգությունը: