Ամերիկյան Միչիգան նահանգի 7-ամյա բնակիչը փախցրել է մոր մեքենան, որպեսզի տեսակցի իր հորը, հայտնում է Associated Press-ը: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթվա սկզբին:
Տեղի ոստիկանները տղային բռնել են դեպի հոր տուն տանող ճանապարհին, ինչից հետո պարզվել է, որ 7-ամյա «վարորդը» մեքենան վերցրել է այն ժամանկ, երբ մայրն աշխատավայրում է եղել: Տղան կարողացել է 32 կմ ճանապարհ անցնել, ի դեպ` որոշ հատվածներում մեքենայի արագությունը հասել է 80 կմ/ժամի:
Երբ ոստիկաններին հաջողվել է ստիպել երեխային կանգնել, վերջինս դուրս է եկել մեքենայից և արտասվելով պատմել իր արարքի պատճառների մասին: Մանկահասակ ճանապարհորդը, ով տանից դուրս էր եկել ոտաբոբիկ և գիշերազգեստով, հայտնել է, որ կարոտել էր հորն ու ցանկանում էր տեսնել նրան: