2008-ի մարտի 1-ի իրադարձությունների մասին Տիգրան Պասկևիչյանի և Արա Շիրինյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի անգլերեն տարբերակը, բացի միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպություններից և գերատեսչություններից, ուղարկվել է նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Տիգրան Պասկևիչյանը BBC-ից պատասխան նամակ է ստացել, որում լրատվամիջոցը տեղեկացնում է ֆիլմը ստանալու մասին և շնորհակալություն հայտնում ռեժիսորին այդ ֆիլմի համար: