Ամստերդամի դատարանը հունիսի 23-ին արդարացրել է ուլտրաաջ ընդդիմադիր «Ազատություն կուսակցության» առաջնորդ Խեերտ Վիլդերսին, ով մեղադրվում էր մահմեդականների զգացմունքները վիրավորելու և միջկրոնական թշնամանք սերմանելու մեջ: Ինչպես հայտնում է AFP-ն, դատական լսումները նախագահող դատավորը Վիլդերսի հայտարարությունը թույլատրելի է համարել «քաղաքական բանավեճերի շրջանակներում»:
Արմատական քաղաքական գործչի շուրջ սկանդալը ծավալվել է այն բանից հետո, երբ 2006-2008 թթ. նա մի շարք անհարկի արտահայտություններ է թույլ տվել իսլամի հետևորդների հասցեին, ինչպես նաև կրոնի հանդեպ: Մասնավորապես, իր ելույթներից մեկում նա Ղուրանը համեմատել է Ադոլֆ Հիտլերի Mein Kampf («Իմ պայքարը») աշխատության հետ: