Home / Հայաստան / Գևորգ Ղազարյանն իր առաջին գնդակը խփեց «Մետալուրգի» կազմում

Գևորգ Ղազարյանն իր առաջին գնդակը խփեց «Մետալուրգի» կազմում

Երեկ ավստրիական Բաց Տատցմանսդորֆում Դոնեցկի «Մետալուրգը» հունագարական «Ույպեշտի» հետ խաղով ավարտեց իր ուսումնամարզական հավաքը:

Այդ խաղում ուկրաինական թիմի հիմնական կազմում դուրս եկան Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը և Մարկոս Պիզելին, հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

Ղազարյանը 90 րոպե անցկացրեց խաղադաշտում և 34-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ, իսկ Մարկոսը խաղաց 61 րոպե` նույնպես բավական ակտիվ խաղ ցուցադրելով: 56-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ` Կառլեն Մկրտչյանը:

Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ «Մետալուրգի»:

Խաղից հետո ուկրաինական թիմի մարզիչը` Վլադիմիր Պյատենկոն, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև իր թիմի նորեկներին` Ղազարյանին և Պիզելիին:

«Նրանք որակավորում ունեցող խաղացողներ են: Մենք պայմանագրեր ենք կնքել և հույսեր ենք կապում նրանց հետ: Նրանք ունեն բոլոր անհրաժեշտ որակները կազմում ամրապնդվելու և թիմին օգուտ բերևելու համար», – ասել է Պյատենկոն: